ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության վերջին նիստից հետո աշխատանքից ազատվեց «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ի պետ Հակոբ Բեգլարյանը: Իսկ պատճառը պետական գնումների ոլորտում հայտնաբերված չարաշահումներն են եղել, որոնց մասին խոսել էր նաեւ Սերժ Սարգսյանն իր հայտնի խորհրդակցության ժամանակ: «Ժողովուրդ»-ը, սակայն, պարզել է, որ այս ՊՈԱԿ-ը 2011թ. ի վեր չի զբաղվում պետական գնումների իրականացմամբ, այժմ որպես պատվիրատու հանդես են գալիս պետական գերատեսչությունները: Իսկ այս ՊՈԱԿ-ը, ըստ «Գնումների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի, ունի այլ լիազորություններ՝ հիմնականում խորհրդատվական բնույթի: Փաստորեն, վարչախմբին անհրաժեշտ էր նախագահական ընտրություններից առաջ շռնդալից շոու ներկայացում կազմակերպել: Թե ինչ ձեւով, դա արդեն որեւէ մեկին չի հետաքրքրել: Միայն թե այսօր դժվար է գտնել գոնե մեկին, որն այդ խորհրդակցությունից հետո հավատացած լինի իշխանությունների անկեղծությանը:




Լրահոս