Ըստ «Ժողովուրդ»-ի աղբյուրների՝ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության աշխատակիցները ցուցադրաբար ձերբակալել են ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի ավտոմեքենայի մեջ եղած երիտասարդ թիկնապահներին՝ մեքենան տանելով ոստիկանություն: Ընդ որում, դա արել են հենց ԱԺ շենքի մոտ. մեքենան կայանված է եղել այնտեղ: Թե ինչու, երեկ չհաջողվեց պարզել: ԱԺ պատգամավորը մեզ հետ զրույցում հավաստիացրեց, որ նախ՝ ինքը թիկնապահ չունի, երկրորդ՝ իրեն պատկանող ավտոմեքենաներից որեւէ մեկը ոստիկանները ոչ մի տեղ չեն տարել. «Վլադիմիր Սերգեյիչն իմ ընկերն ա, ես իրան սիրում, հարգում եմ որպես ուժեղ ոստիկանապետ: Բայց ես ախրաննիկներով ման չեմ գալիս, որ տանեն: Դրա մասին բոլորը գիտեն: Ուղղակի չեմ հասկանում՝ էդքան սուտ ով ա հնարում»: Հիշեցնենք՝ Սերժ Սարգսյանը ոստիկաններին հրահանգել էր՝ «թիկնապահաթափ» անել պատգամավորներին ու գործարարներին՝ բացառությամբ իր տված ցուցակում ընդգրկվածների (ցուցակը՝ հաջորդիվ):
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ