
Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում այսօր մատուցվում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչող պատարագ` Հռոմի Ֆրանցիսկոս պապի առաջնորդությամբ։
Պատարագին ներկա են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն, կառավարական պաշտոնյաներ։