
Աշխարհահռչակ հայազգի ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը համացանցի իր էջում գրառում է կատարել Վատիկանի աուրբ Պետրոս տաճարում Հռոմի պապի կողմից մատուցված պատարագից հետո:
«Հաճելի է տեսնել մի առաջնորդ, ով չի փոխել իր ձայնի տոնը ավելի բարձր պաշտոնի անցնելուց հետո»,- գրել է Թանկյանը:
Հիշեցնենք, որ այսօր Վատիկանի Սուրբ Պետրոս Տաճարում Հռոմի պապը պատարագ է մատուցել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին: Իր խոսքում նա ասել է. «Հայերի կոտորածը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր: Չարիքը թաքցնելը կամ ժխտելը հավասարազոր է արյունահոսող վերքն առանց վիրակապի թողնելուն»: