BBC. Ֆրանցիսկոս Պապը Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունը որակել է ցեղասպանություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

BBC-ն անդրադարձել է այսօր՝ ապրիլի 12-ին, Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Ֆրանցիսկոս Պապի կողմից Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով մատուցված Ս. Պատարագի արարողությանը:

Պարբերականը գրում է. «Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները որակեց 20-րդ դարի առաջին ցեղասպանություն:

«Չարիքի պարտակումը կամ ժխտումը նման է չվիրակապված արյունահոսող վերքի»,- նշել է Ֆրանցիսկոս Պապը:

BBC-ն գրում է նաև, որ Թուրքիան չի ընդունում, որ կատարվածը ցեղասպանություն է, և երկու տարի առաջ կտրուկ արձագանքեց, երբ Հռոմի Պապը 1915թ.-ի իրադարձությունների կապակցությամբ առաջին անգամ օգտագործեց «ցեղասպանություն» եզրույթը:

Աղբյուրը նկատում է նաև, որ, հայկական և անկախ բազմաթիվ պատմաբանների գնահատականներով, Համաշխարհային առաջին պատերազմի ժամանակ թուրքական զորքերի կողմից պարբերաբար իրականացվող սպանությունների արդյունքում զոհվել է 1,5 մլն հայ: Թուրքիայի իշխանություներն այդ թիվը համարում են ուռճացված և հայերի սպանությունները բացատրում պարտերազմական ժամանակների իրողությամբ:




Լրահոս