ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ազատության 21 հասցեի մի խումբ բնակիչներ ահազանգեցին «Ժողովուրդ»-ի խմբագրություն՝ դժգոհելով, որ իրենց շենքի տակ գտնվող «Toto» բուքմեյքերական ընկերության գործունեությունը գլխացավանք է դարձել: «Մի խումբ տղաներ, դուրս գալով գրասենյակից, ամեն օր ծեծկռտուք են սարքում, սարսափելի հայհոյանքներ շաղ տալիս: Ինչքա՞ն կարելի է այսպես ապրել»,-նշեց մի խումբ բնակիչների անունից հանդես եկող քաղաքացին, որը խնդրեց չհրապարակել իր անունը:
Փորձեցինք «Toto» բուքմեյքերական ընկերությունից պարզել, թե ինչ է կատարվում այդ շենքի բակում: «Հարյուր տոկոսով վստահ եմ, որ  մեզ մոտ նման բան չկա, մենք թույլ էլ չենք տա, որ քաղաքացիներն իրենց վատ պահեն ե՛ւ ներսում, ե՛ւ դուրս գալուց հետո, քանի որ դա մեզ պատիվ չի բերում»,-վստահեցրեց «Toto» բուքմեյքերական ընկերության տնօրենի տեղակալ Արթուր Հակոբյանը:




Լրահոս