Ո՞Վ Է ՍՏՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վայոց ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե նախօրեին որեւէ միջադեպ չի եղել, եւ ոստիկաններն իրեն բերման չեն ենթարկել: Մինչդեռ ՀՀ ոստիկանությունը հակառակն էր պնդում:
Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ ոստիկանության Եղեգնաձորի բաժին էր դիմել Արտաբույնք գյուղի բնակիչ 52-ամյա Ծառուկ Թադեւոսյանը եւ հայտնել, որ գիշերը` ժամը 03:30-ի սահմաններում, ԲՀԿ անդամ, Վայոց ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանը եւ նրա որդին` 17-ամյա Շանթ Բագրատյանը, կիրակի օրը տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում խանգարել են ընտրությունների բնականոն ընթացքին: Երբ ոստիկանության կապիտանը փորձել է կանխել նրանց գործողությունները, նախկին մարզպետը հայհոյել, հրել եւ վայր է գցել ոստիկանին: Հարվածի արդյունքում տուժողը շրթունքի մասում վնասվածք է ստացել: Ավելի ուշ տեղեկություն տարածվեց, որ Ս. Բագրատյանը բերման է ենթարկվել ոստիկանության բաժին:




Լրահոս