ՀԱՐՑԱՔՆՆՎԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գլխավոր դատախազությունում «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի եւ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի՝ Գեղարքունիքի մարզի տարածքային ստորաբաժանումների պաշտոնատար անձանց կողմից պաշտոնական լիազորությունները չարաշահելու եւ կեղծիք կատարելու դեպքերի առթիվ 2012թ. հունիսի 22-ին քրեական գործ է հարուցվել: 3 հոգի կալանավորված են:  
«Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի գործող տնօրեն Աշոտ Գնդոյանից «Ժողովուրդ»-ը փորձեց ճշտել՝ արդյոք նա հրավիրվել է ոստիկանություն՝ հարցաքննության. «Բա ես հիմնարկի պետ եմ, ո՞նց կարող ա հարց չտան: Բա ինֆորմացիան հիմնարկում է, ես էլ հիմնարկի պետ եմ: Իհարկե հարցաքննել են»: Հնարավո՞ր է, որ այս գործով էլի մարդիկ ձերբակալվեն ու հերթը նաեւ Ձեզ հասնի: «Ա՛յ մարդ, էս աշխարհը շեն է, ամեն բան էլ հնարավոր է: Ցավդ տանեմ, ես ի՞նչ իմանամ, քրեական հետապնդումը դատախազությունն է իրականացնում: Ես ո՛չ դատախազ եմ, ո՛չ էլ Աստված, ընդամենը հիմնարկի պետ եմ: Իսկ այդ խախտումներն իմ պաշտոնավարման ժամանակ չեն եղել»,-եզրափակեց ՊՈԱԿ-ի տնօրենը:




Լրահոս