ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀԱԿ խմբակցությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ ստեղծել 2008թ. մարտի 1-ին Երեւանում կատարված սպանությունների բացահայտման գործով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով: Այս նախագծին «Առավոտ»-ում դեմ է արտահայտվել մարտի 1-ի հանձնաժողովի նախկին անդամ Անդրանիկ Քոչարյանը՝ համարելով, որ ֆորմատն իրեն սպառել է:
Սակայն ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ իրենց առաջարկած հանձնաժողովի խնդիրը բոլորովին այլ է լինելու: Մեր տեղեկություններով՝ ԱԺ ՀԱԿ խմբակցությունը դիմել է ԱԺ աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանին՝ այսօր՝ ժամը 14-ին, ԱԺ 334 սենյակում օրենսդրական այս նախաձեռնության վերաբերյալ ասուլիս անցկացնելու առաջարկով: Սակայն ԱԺ աշխատակազմից մերժել էին ընդդիմադիր խմբակցությանը՝ պատճառաբանելով, թե դա տեխնիկապես  անհնարին է, քանի որ 334 սենյակում ընթանում են 2011թ. պետական բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկումները: Այնինչ իրենք նախապես բանավոր պայմանավորվածություն են ունեցել ասուլիսն անցկացնել բյուջեի քննարկման ընդմիջման ժամին:




Լրահոս