Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուն, հետ է կանչել իր դեսպանին Վատիկանից, գրում է Reuters-ը: Պաշտոնական Անկարան նման որոշում է կայացրել այն բանից հետո, երբ այսօր Վատիկանում Հռոմի պապը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի սուրբ պատարագի ժամանակ 1915թ-ին հայերի հետ տեղի ունեցածը «ցեղասպանություն» է կոչել: Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ «Հուրրիյեթ» թերթի փոխանցմամբ Հռոմի պապի հայտարարությունը շոկային ազդեցություն է թողել Անկարայի վրա։
Պաշտոնական այցով Մոնղոլիայում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն կապվել է Անկարայի պատկան մարմինների ու Վատիկանի դեսպանատան հետ և մանրամասն տեղեկություններ ստացել Պապի ելույթի վերաբերյալ։ Հեռախոսակապի ընթացքում նախարարը որոշել է կոշտ լեզվով պատասխան հայտարարությամբ հադես գալ։