![](https://armlur.am/wp-content/uploads/2015/04/36_1.jpg)
Ապրիլի 12-ին, ժամը 14.24-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիա փողոցի թիվ 25 շենքի 8-րդ հարկի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակում՝ բազմոցին, հայտնաբերել են Ա. Ս.-ի (ծնվ. 1945թ.) դին: