
Ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո «Մանչեսթեր Յունայթեդ»-ը 5 մլն ֆունտով կարող է վաճառել հոլանդացի հարձակվող Ռոբին վան Պերսիի տրանսֆերը:
31-ամյա հարձակվողի տրանսֆեի ձեռքբերման հիմնական հավակնորդներից մեկը թուրքական «Ֆեներբախչե» ակումբն է, որն արդեն պատրաստակամություն է հայտնել վճարել պահանջվող գումարը: Վան Պերսիի ծառայություններով հետաքրքրվում է նաև «Ինտեր»-ը: