
Վերջին օրերին Քարդաշյան քույրերի Հայաստան այցը համարվում է ամենաքննարկվող թեմաներից մեկը: Քլոե, Քիմ Քարդաշյաններն ու Քանյե Ուեսթը Հայաստան էին ժամանել ապրիլի 8-ին:
Միջազգային լրատվամիջոցներն այս օրերին պարբերաբար անդրադառնում էին նրանց այցին: Հենց նրանց հրապարակած տեղեկությունների համաձայն Քարդաշյանները Հայաստանում պետք է ութ օր անցկացնեին: Սակայն երեկվանից լուրեր են շրջանառվում, թե իրականում այցը ոչ թե ութ, այլ հինգ օր է տևելու:
Հետևաբար, Քարդաշյաններն այսօր ուշ գիշեր կարող են մեկնել Հայաստանից: Դեռևս հայտնի է, որ նրանք այստեղից մեկնելու են Իսրայել, այնտեղից էլ ԱՄՆ:
Նշենք, որ Հայաստանում գտնվելու ընթացքում նաև նկարահանումներ են արվել «Keeping Up With the Kardashians» ռեալիթի-շոուի համար: