
Վատիկանում այսօր Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ մատուցված պատարագից հետո նախագահ Սերժ Սարգսյանը առանձնազրույց է ունեցել Նորին Սրբության հետ:
Հանրապետության նախագահը երախտագիտություն է հայտնել Սրբազան քահանայապետին` Սուրբ Պատարագի համար: