Վթար` Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհին. կան վիրավորներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին: Armlur.am-ի թղթակիցը հայտնում է, որ Կարճաղբյուր գյուղի զորամասի մոտակայքում Mersedec մակնիշիքի մեքենան մեծ արագությամբ սլանալիս չի կարողացել կառավարել մեքենան և բախվել է հաստաբուն ծառի:

Մեր թղթակիցը հայտնում է, որ վթարի հետևանքով երեք հոգի ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց:

ՏԿԱԻն-ից հայտնում են, թե պարզվել է, որ Մ-11 միջպետական ավտոճանապարհի Վարդենիս – Մարտունի հատվածի 11-րդ կմ-ում` Կարճաղբյուր գյուղի մոտակայքում, «Մերսեդես» մակնիշի 34CZ415 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` Ֆ. Ա., ծնվ.1979թ.) դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` Ֆ.Ա.-ը, ուղևորներ Ի. Հ.-ը (ծնվ.1986թ.) և Ա. Բ.-ը (ծնվ.1992թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Վարդենիսի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները Ֆ.Ա.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Ի.Հ.-ինը և Ա.Բ.-ինը` միջին ծանրության: Հրշեջ-փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը և անջատել մարտկոցը:




Լրահոս