ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սեւանը ծովից 1920 մետր է բարձր: Ուզում եք գոնե 30 տոկոսը չփախչի՞»:

Ռուդիկ Ղուկասյան «Հրապարակ»

Այսպիսով՝ Սեւանի նորընտիր քաղաքապետը բացահայտեց արտագաղթի հիմնապատճառը: Մեր երկիրը լեռնային է, դրա համար էլ մարդիկ հեռանում են: Ոչինչ, որ այդ նույն տարածքում ընդամենը 2-3 տասնամյակ առաջ միգրացիոն տեղաշարժի մասին որեւէ մեկը չէր մտածում. իսկ բնակչության թիվը շարունակաբար աճում էր: Բայց դա չի քննարկվում: Հետաքրքիր է՝ եթե ՀՀ տարածքը ծովի մակերեւույթին շատ մոտ լիներ, արդյոք երկիրը կատաղի զարգացման ճանապարհով կընթանար… Այս հարցի պատասխանը քաղաքապետը չունի ու հավանաբար դրա համար է փորձում կրկին քաղաքապետի աթոռին չնստած՝ արդարացնել արտագաղթը:




Լրահոս