
«Ես հո սո՞ւրբ չեմ, մյուսներն էլ՝ հանցագործ»:
Տավուշի մարզպետն ինքն էլ է զարմացել ու չի կարողանում պատկերացնել, թե այդ ինչպես ստացվեց, որ ինքն ավելի քան մեկ տասնամյակ այդ պաշտոնին մնաց: Դեռ լավ է, որ Ղուլարյանն այն միամիտներից չէ, որ կարծի, թե եկեղեցին մի օր իրեն սրբերի շարքն է դասելու: Նա լավ գիտի, որ դեռ չի եղել նախադեպ, երբ շարքային չինովնիկը եկեղեցու ուշադրությանն ու գնահատանքին արժանանա: Պարզապես ինչպես բոլոր ոչ ժողովրդավար երկրներում, Հայաստանում եւս գործող իշխանությունը կադրերի խնդիր է ունենում: Եւ Ղուլարյանին հարմար փոխարինող չի գտնվել մինչ օրս: