«Ո՛չ, դա սովորական աշխատանքային անփութություն է եղել, շինարարություն է գնում, եւ հավանական է, որ ինչ-որ բանից դեպքը տեղի է ունեցել, պետք է սպասենք մասնագետների պատասխանին»:
ՀՀԿ փոխնախագահ Ռուբեն Թադեւոսյանն իրականում բացահայտել է իշխող կուսակցության գործունեության նրբությունները: ՀՀԿ-ականներն ու նրանց շրջապատը այնքան անփույթ են աշխատում, որ «օրումեջ» հրդեհվում է մի ողջ կուսակցության գրասենյակի վերնահարկը: Փաստորեն, ՀՀԿ-ն այնքան անփույթ է, որ հետեւողական էլ չի լինում անգամ սեփական ունեցվածքի հանդեպ: Ու եթե հրշեջները լռեն, ապա հանրապետականները հավանաբար երբեք էլ հետամուտ չեն լինի բացահայտելու տեղի ունեցածի պատճառները: Բայց դա կարեւոր չէ, գլխավորը կարգախոսն է՝ «Առաջ, Հայաստա՛ն»: