
Կարապի լճում տեղի ունեցավ հայտնի ռեփ երգիչ Քանյե Ուեսթի համերգը, սակայն այն ընդհատվեց: Համերգի ընթացքում Ուեսթը ցատկեց ջուրը, իսկ նրան հետևեցին երկրպագուները:
Այս միջադեպից հետո հայտարարվեց համերգի ավարտի մասին: Անհասկանալի է թերևս` Քանյեն դիտմամբ նման արարք թույլ տվեց, թե ոչ: Նշենք, որ նա այդ դրվագում ընդհատեց երգը և նշեց. «Ինչ-որ բան այնպես չէ, համաձա՞յն չեք»: Այս խոսքերից հետո էլ նա ցատկեց ջուրը:
Նկատենք, որ համերգի համար տեղն այնքան էլ ճիշտ ընտրված չէր, համապատասխան տեխնիկան նույնպես և ակնհայտ էր, որ երգիչը դժգոհ է:
Լուսանկարը` News.am Style