Ինչն էր Քանյե Ուեսթի համերգի տեխնիկական խնդիրների պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես Armlur.am-ն արդեն տեղեկացրել էր, գիշերը Կարապի լճում հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը անակնկալ էր մատուցել իր երկրպագումներին` անվճար համերգով հանդես գալով, որի ժամանակ վերջինս ցատկել է Կարապի լիճ և իր շուրջը հավաքել բոլոր երկրպագուներին:

Սակայն, համերգի ընթացքում հայտնի աստղը դժգոհել է, որ տեխնիկական խնդիրներ են եղել, ասելով` «ինչ որ բան այն չէ»: Նշենք, որ համերգի աջակիցը Երևանի քաղաքապետարանն էր: Armlur.am-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապի և լրատվության  վարչության պետ Արթուր Գևորգյանը նշեց, որ իրենք համերգից մեկ ժամ առաջ են տեղեկացել, որ Քանյե Ուեսթը ցանկանում է համերգով հանդես գալ և անակնկալ մատուցել հայերին:

Գևորգյանի խոսքով` տեխնիկական խնդիրներին էլ կարելի է ըմբռնումով մոտենալ, քանի որ իրենք ընդամենը մեկ ժամ առաջ են տեղեկացել համերգ ունենալու մտադրության մասին և Ոստիկանության հետ արագ համաձայնեցնելով` կազմակերպել են այն: «Կարծում եմ` ստացված էր համերգը: Պետք է փաստել, որ ոչ մի տհաճ միջադեպ տեղի չունեցավ»,- ասաց Արթուր Գևորգյանը:

Հիշեցնենք` այսօր Քարդաշյանները և Քայնե Ուեսթը լքեցին Հայաստանը:




Լրահոս