Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը համացանցի իր էջում անդրադարձել է Քանյե Ուեսթի` երեկ տեղի ունեցած համերգին: Նախարարը գրել է.
«Երեկվա գիշերային անակնկալ համերգից շատերս բավականություն ստացանք: Եվ հարցը միայն համաշխարհային մեծության փոփ-աստղի նվերը չէր մեզ, այլ նաև մենք ինքներս. մեր քաղաքը, մեր երիտասարդությունը, մեր տրամադրությունն, մեր կազմակերպվածությունն ու կյանքը վայելելու ցանկությունը:
Շատ շնորհակալ եմ արտիստից, հանդիսատեսից, կազմակերպիչներից, քաղաքապետարանից և բոլոր ծառայություններից:
Հ.Գ. Իդեպ, աշխատանքից չեմ ուշացել»: