Եթե Հայոց ցեղասպանությունը չի ընկալվում ` այդ ուխտը կչոքի նրանց դռանը. Արմեն Ռուստամյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` ապրիլի 24-ին Հայաստան այցի հետ կապված դեռևս հակասական տեղեկություններ են շրջանառվում: ՌԴ նախագահի խոսնակը` Դմիտրի Պեսկովը նշել է, թե դեռ ոչինչ որոշված չէ, սակայն մեր իշխանությունները վստահ են, որ Պուտինը գալու է:

Այս առնչությամբ Armlur.am-ը զրուցեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հետ: Վերջինս նախ ընդգծեց, թե պետք չէ գուշակություններ անել, այլ անհրաժեշտ է սպասել մի քանի օր և ամեն ինչ պարզ կլինի:

Մեր այն հարցին, թե Պուտինի` Հայաստան չգալն իշխանությունների պարտությունը կլինի՞, նա նշեց. «Չէ, ի՞նչ պարտության մասին է խոսքը: Հայոց ցեղասպանությունը միայն հայերի խնդիրը չէ, այն մարդկության դիմաց գործած ոճիր է: Այս տրամաբանությամբ, եթե չի ընկալվում, ուրեմն այդ ուխտը կչոքի նաև այդ մարդկանց դռանը»:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում




Լրահոս