ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե որպես ուղեկցող բեռ՝ ինչ քանակությամբ ալկոհոլային խմիչք կարող եմ տեղափոխել՝ համաձայն Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի:

Ալբերտ Մնացականյան (41 տարեկան, տնտեսագետ)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 29.03.2001 թվականին ընդունված «Ֆիզիկական անձանց կողմից առանց մաքսատուրքի վճարման Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների առանձին տեսակների բնաիրային չափերը հաստատելու մասին» թիվ 251 որոշման դրույթների համաձայն` ֆիզիկական անձն իրավունք ունի ՀՀ մաքսային սահմանով տեղափոխել ալկոհոլային խմիչք երկու լիտր տարողությամբ կամ մեկ շիշ, եթե շշի տարողությունը երկու լիտրից ավել է:

ՀՀ մաքսային ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Թեեւ երեւանյան խանութները հեղեղված են ռուսական արտադրության խմիչքով, սակայն դրանց որակական հատկանիշները հաճախ ավելի մոտ են լինում տեղական էժանագին օղուն: Արտերկրից Հայաստան եկողներն էլ տեղի որակյալ խմիչքի համը տեսնելուց հետո ձգտում են դա վայելել նաեւ ՀՀ-ից դուրս: Բայց սահմանափակումը սահմանափակում է, ու դրա դեմ ոչինչ անել հնարավոր չէ:




Լրահոս