«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել` անդրադառնալով Հայաստան` Քիմ Քարդաշյանի և նրա ամուսնու` ռեփեր Քանյե Ուեսթի այցին.
«Ժողովուրդ ջան, բայց նկատեցիք, որ Քարդաշյանների ընտանիքը լրիվ ընդդիմադիր էր…Ուրեմն սկզբից Քիմը անվանարկեց վարչապետին, ամուսինը երեկ քաղաքի կենտրոնում զանգվածային «անկարգություններ» հրահրեց, թիկնապահը սկսեց մաքուր հայերեն խոսել, ու…ամենակարևորը ՀՀԿ-ի տատիկին դարձրին …ԱՄՆ-ի դեմոկրատ»:
Մեկ այլ գրառման մեջ Ա. Կարապետյանը, անդրադառնալով Քանյե Ուեսթի համերգին, նշել է.«Ժողովուրդ ջան, սրանից հետո Երևանի բոլոր հարսանիքները հաստատ Կարապի լճով են անցնելու…Ու որ տղեն լճում չի լողացել , նա «կարապ»…կներեք ` ՀԱՅ «ՓԵՍԱ» ՉԷ… »:
Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանը և նրա ամուսինն արդեն հեռացել են Հայաստանից: