Տ. Սարգսյանի տեղը հանցագործի աթոռին է, Հ. Աբրահամյանին էլ ժամանակ է պետք. Գուրգեն Եղիազարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր լրացավ վարչապետ Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման մեկ տարին: Նրա գործունեությունը գնահատելու խնդրանքով Armlur.am-ը զրուցեց հասարակական-քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանի հետ: Հովիկ Աբրահամյանի գործունեությունը գնահատելուց առաջ նա խոսեց նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի և նրա թողած ժառանգության մասին:

– Այսօր լրանում է Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման մեկ տարին, նա փոխարինել է Տիգրան Սարգսյանին: Այս մեկ տարում դուք որևէ տեղաշարժ տեսնո՞ւմ եք:

– Տիգրան Սարգսյանը, որը շատ բարեհաջող խաբեց գործարար Փայլակ Հայրապետյանին` 32 մլն դոլար, երեկ տեսա, որ Նյու Յորքում գնացել է ներկայացման` «Ոտքի դատարանն է գալիս»: Ես կուզեի, որ այդ ներկայացումը լիներ այստեղ. ոչ թե թատրոնի բեմի վրա, այլ իրական դահլիճում, որովհետև նրա տեղն ուղիղ հանցագործի աթոռին է: Նա ի՞նչ արեց: Մեծագույն թալանից հետո եկավ Հովիկ Աբրահամյանը: Ես մամուլից ծանոթանում եմ, որ նշում են` Հ. Աբրահամյանի մեկ տարվա վարչապետությունը ոչ մի դրական քայլ չարձանագրեց: Ասեմ Ձեզ` եթե մենք չկործանվեցինք, դա արդեն դրական քայլ է: Եվ դա այն բարբարոսական, շնահեղձ թալանից հետո, որը տեղի ունեցավ երկրում:

– Որպես վարչապետ Հովիկ Աբրահամյանը ճի՞շտ է ղեկավարում:

– Ես գնահատում եմ այն, որ բացասական արդյունք չգրանցվեց: Թող առաջընթաց չլինի,  բայց այդ ամեն ինչից հետո մարդուն ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի իմի բերի քանդված տնտեսությունը: Մեկ տարին այդ ժամանակը չէ, ես դրա մասին ասել եմ դեռ անցյալ տարի:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս