«Խոստացել են «Հիշում եմ և պահանջում» գովազդային վահանակները տեղադրել Երևանում և մարզերում»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևան ավագանու անդամ Անահիտ Բախշյանը սոցցանցի իր էջում հետևյալ գրառումն է կատարել.

«Սիրելի երևանցիներ, տեղեկացնեմ, որ այսօր Երևանի քաղաքապետի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ պարոն Մարգարյանը հայտարարեց, որ Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված գովազդային վահանակները 2-3 օրվա ընթացքում կտեղադրվեն գովազդային վահանակներում; Իսկ հարցին, թե ինչու այսքան ուշացումով, պատասխանեց, որ եթե այլ քաղաքներում դրանք ժամանակավոր են տեղադրվել, ապա Երևանում ամբողջ տարվա համար են լինելու, որովհետև 2015 թվականը հռչակված է 100 ամյա տարելիցի տարի:

Իհարկե, լավ է ուշ, քան ավելի ուշ, բայց հարգելի պարոն Մարգարյան, 2015 թվականը սկսվում է հունվարից, հետևաբար կարելի էր ավելի շուտ կազմակերպել այս աշխատանքները: Ինչևէ, այս շաբաթվանից խոստացել են «ՀԻՇՈՒՄ ԵՄ և ՊԱՀԱՆՋՈՒՄ» գովազդային վահանակները տեղադրել ոչ միայն Երևանում, այլև մարզերում»:




Լրահոս