Ֆեթուլլահ Գյուլենը Հայոց ցեղասպանությունն ընդունել է 1965-ին Պոլսի հայոց պատրիարքին գրած նամակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքական իշխանամետ «Յենի Շաֆաք» թերթի կայքում հայտնվել է սկանդալային տեղեկություն այն մասին, որ գյուլենական համայնքի առաջնորդ, իր անունը կրող իսլամական շարժման ղեկավար, քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը նախորդ դարասկզբի հայկական կոտորածները տարիներ առաջ որակել է որպես ցեղասպանություն: Իսլամական այս գործիչը թեժ առճակատման մեջ է գտնվում Թուրքիայի ներկայիս իշխանությունների հետ, հաղորդում է Ermeni Haber-ը:

Թերթին հաջողվել է ձեռք բերել 1965 թվականի մայիսի 6-ին Գյուլենի կողմից այն ժամանակվա Պոլսո հայոց պատրիարք Շնորհք Գալստյանին հասցեագրված նամակը, որտեղ նա գործածել է «մեծ ցեղասպանություն» բառակապակցությունը:
Մեկնաբանելով նամակը` «Յենի Շաֆաք»-ը գրում է, որ 1990-ականներից միջկրոնական երկխոսության թեմայով տասնայակ ժողովներ ու հավաքույթներ կազմակերպած Գյուլենի` ցեղասպանության հարցում ունեցած գաղափարները հասունացել են ոչ թե բնական ճանապարհով, այլ հենվում են տարիներ առաջ սկսված հատուկ պատրաստության վրա, ինչի առաջին ծիլերը երևում են դեռ 1960-ականներին թվագրվող այդ նամակի մեջ:

Կայքը հրապարակել է Գյուլենի ստորագրությունը կրող վերոնշյալ նամակը, որտեղ մասնավորապես ասվում է.

«Գերաշնորհ սիրելի պատրիարք Շնորհք Գալստյան, իրականում բոլոր ազգերն ու քաղաքացիները եղբայրներ են, քանզի բոլորիս նախամայրը` Եվան, իսկ նախահայրը Ադամն է: Բոլորն էլ մահկանացու են: Այդ պատճառով երկրային անցողիկ կյանքը հարկավոր է եղբայրաբար ապրել: Բոլոր կրոնները, հատկապես երկնայինները, մարդկանց համերաշխություն են խորհուրդ տալիս:

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

11145990_776006632498129_1195007079_n




Լրահոս