Բելգիայում Հայոց ցեղասպանության ճանաչման համար պատրաստվում են լուրջ քայլ կատարել (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բելգիայի հայկական կազմակերպությունների համադաշնության համակարգող Շահնուր Մինասյանը Armlur.am-ի հետ զրույցում ներկայացրեց, որ այս օրերին Երևանում է գտնվում Ցեղասպանության 100-ամյա տարելիցի հետ կապված որոշակի միջոցառումների անցկացման նպատակով:

Մասնավորապես` նրանք պատրաստվում են արաբ քոչվորներից մեկի Ցեղասպանության վերաբերյալ վկայությունների վրա կազմված և հրապարակված գրքերից մեկը նվիրել Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտին: «Արաբ բեդվինի հիշատակությունների հիման վրա գրված այդ գիրքը արխիվի փոշիներից մեծ դժվարությամբ կարողացանք դուրս բերել: Մենք բազմաթիվ դժվարություններից հետո կարողացանք դա արխիվից հանել և հրատարակել: Գիրքն արդեն պատրաստ է»,- ասաց Շահնուր Մինասյանը:

Այդ գրքի շնորհանդեսը տեղի կունենա Անտվերպենում: Սակայն իրենք աշխատում են դրա ուղղությամբ և ամենայն հավանականությամբ, ամռանը Հայաստանում տեղի կունենա գրքի հայերեն տարբերակի շնորհանդեսը:

Շահնուր Մինասյանն ասաց, որ Բելգիայի դեսպան Թաթուլ Մարգարյանի հետ իրենք սերտ համագործակցության մեջ են: «Մենք համագործակցում ենք դեսպանի հետ, վերջինս բավական մեծ աշխատանք է կատարում, ինչը չեմ կարող ասել նախկին դեսպանի մասին»,- ասաց նա և ավելացրեց, որ իրենք Բելգիայում պատրաստվում են Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բավական լուրջ քայլ կատարել, որի մասին այժմ բարձրաձայնել չեն կարող:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում:




Լրահոս