Armenian text to speach

Երիտասարդները հեծանվաերթով քարոզում են առողջ ապրելակերպը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach
Սեպտեմբերի 30-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի եւ Երեւանի պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանի նախաձեռնությամբ ավելի քան 50 երիտասարդներ նախաձեռնել էին հեծանվային երթ-ուխտագնացություն Երեւան-Էջմիածին-Երեւան երթուղով։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, թե հեծանվային երթը կրում էր “Մենք չենք ծխում” խորագիրը։
Երեւանի պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանի նախագահ Կարեն Ակոպյանի տեղեկացմամբ՝ հեծանվային արշավին, բացի բժշկական համալսարանի ուսանողներից, միացել էին նաեւ երիտասարդական տարբեր կազմակերպությունների, այլ բուհերի ներկայացուցիչներ։ Իսկ նպատակը, հեծանիվ վարելով, առողջ ապրելակերպի քարոզումն է։ Նա նաեւ նշում է հեծանվի առավելությունները. այն էկոլոգիապես մաքուր, խցանումներ չառաջացնող փոխադրամիջոց է, նվազեցնում է մարդկային զոհերի հավանականությունը։ 



Լրահոս