Եգիպտոսում կրկնակի ահաբեկչության հետևանքով 14 մարդ է զոհվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

14 մարդ զոհվել է Եգիպտոսում երկու ահաբեկչությունների հետևանքով, որոնք նախօրեին իրականացվել են Հյուսիսային Սինայ նահանգում:

Էլ-Արիշ քաղաքում ոստիկանության շենքում օդ է բարձրացել ականապատված մեքենան: Եռահարկ շենքը մասամբ փլուզվել է, տուժել են հարևան շենքերը. հայտնում է «Ռոսսիա 24»-ը: Զոհվել է 8 մարդ, ավելի քան 40-ը` վիրավորվել:

Երկրորդ ահաբեկչությունը գրանցվել է Շեյխ-Զուվեյդ քաղաքից ոչ հեռու, պայթեցվել զրահափոխադրիչը, զոհվել է 6 զինծառայող:

Վերջին հարձակման պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Սինայ նահանգ» իսլամական խմբավորումը, որը 2014-ի նոյեմբեր ամսին հավատարմության երդում է տվել «Իսլամական պետությանը»:




Լրահոս