Սեպտեմբերի 30-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Սպիտակի բաժնում ահազանգ է ստացվել, որ մի կին հատել է տալիս Այգեստան թաղամասով անցնող գետի եզրին գտնվող ծառերը: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 12.00-ից 15.00-ն ընկած ժամանակահատվածում, 1929թ ծնված Քնարիկ Ա.-ի հանձնարարությամբ` 1958 թ. ծնված Վարուժան Մ.-ն բենզասղոցով հատել է անտառային ֆոնդի մեջ չմտնող, Սպիտակ համայնքի սեփականությունը հանդիսացող, Այգեստան փողոցին զուգահեռ հոսող Փամբակ գետի ափին գտնվող ուռենի տեսակի ծառ և ճյուղեր: Փայտանյութն առգրավվել է: Նշանակվել է մասնագիտական ստուգում: Կատարվում է հետաքննություն:
Ապօրինի ծառահատում Սպիտակում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ