Ինչպես են ախտահանվում քրեակատարողական հիմնարկները (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանի կարգադրությամբ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում նախաձեռնել են սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային գործողությունների բարելավմանն ուղղված աննախադեպ աշխատանքներ:

Ապրիլի 9-ից «Երևանի կանխարգելիչ ախտահանում» ՓԲ ընկերության մասնագետները, սահմանված չափորոշիչներին համապատասխան, սկսել են իրականացնել ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների խոհանոցների, բուժմասերի ախտահանման (դեզինֆեկցիոն) աշխատանքները:

Այս պահի դրությամբ ախտահանման աշխատանքներն արդեն իսկ իրականացվել են ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց», «Նուբարաշեն», «Վարդաշեն», «Երևան-Կենտրոն» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներում:




Լրահոս