Խոսրովի արգելոցում կատարված որսագողության համար անմեղ մարդու են մեղադրում.

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Խոսրովի արգելոց” քաղաքացիական նախաձեռնությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է.
“Երեկ՝ սեպտեմբերի 30-ին ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց, ըստ որի ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Արմավիրի մարզային վարչության ու Արտաշատի բաժնի ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների շնորհիվ կարճ ժամանակ անց` սեպտեմբերի 29-ին “Խոսրովի անտառ” պետական արգելոցում կատարված հանցագործությունը բացահայտվեց:
Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության, որսագողը 1983 թ. ծնված, Գառնի գյուղի բնակիչ, ջրային մատակարարումների պահպանության ծառայության աշխատակից Նորիկ Սարգսյանն է:
“Խոսրովի արգելոց” քաղաքացիական նախաձեռնության մի քանի անդամներ, ոստիկանության կողմից հաղորդագրության տարածումից անմիջապես հետո՝ սեպտեմբերի 30-ի երեկոյան, կասկածներ ունենալով, որ բացահայտվել է ոչ իրական մեղավորը մեկնել ենք Գառնի և այցելել Նորիկ Սարգսյանի ընտանիքին։
Նախաձեռնության անդամների հետ զրույցում Նորայր Սարգսյանը և Նորայր Սարգսյանի ընտանիքի անդամներն ու հարազատները փաստել են, որ վերջինս ոչ մի առնչություն չունի կատարված որսագողության հետ։
Նկատի ունենալով, որ Նորիկ Սարգսյանը գտնվում էր բարոյահոգեբանական ծանր վիճակում, ընկճված էր, հետևաբար հրաժարվեց տեսախցիկի առջև հարցազրույց տալ: Փոխարենը խոսեց նրա մայրը և զոքանչը: Նրանք ներկայացրեցին այն իրականությունը, որը մնացել է այս պատերի ներսում: Նորիկի մայրը փաստեց, որ իր տղային տարել են քնչական բաժին և նա չի ունեցել փաստաբան, այսօր առավոտյան ժամը 9.00-ին Նորիկ Սարգսյանը պետք է նորից ներկայանա քնչական բաժանմունք, բայց նա չունի փաստաբան: Այդ իսկ պատճառով նրա հարազատները պահանջում են փաստաբանի պարտադիր ներկայություն հարցաքննության ժամանակ, հակառակ դեպքում դա կդիտվի իրավապահ մարմինների կողմից որպես օրենքի կոպիտ խախտում:
Հաշվի առնելով երեկ Նորիկի ծանր բարոյահոգեբանական վիճակը, ոչ մի երաշխիք չկա, որ նրա նկատմամբ չի կիրառվի ճնշման մեթոդներ՝ կորզելով իրենց համար ցանկալի ցուցմունքներ:
Այս պահի դրությամբ Նորիկ Սարգսյանը գտնվում է Արարատի մարզի քնչական բաժանմունքում և իրավապահ մարմիններից պահանջում է փաստաբանի պարտադիր առկայություն”:




Լրահոս