Մարտ ամսվա ընթացքում ստացվել է 11 հազար 328 դիմում և գրություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքացիների և պետական կառույցների կողմից Երևանի քաղաքապետարանի ու վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում մարտ ամսվա ընթացքում ստացվել է 11 հազար 328 դիմում և գրություն: Այս մասին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Զեկուցվել է նաև, որ բոլոր դիմումատուների պատասխանները տրամադրվել են սահմանված ժամկետում:

Նույն ժամանակահատվածում քաղաքապետարանում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում քաղաքացիների ընդունելություններին մասնակցել է 820 քաղաքացի: Բարձրացված հարցերի զգալի մասին տրվել են համապատասխան լուծումներ և սպառիչ պատասխաններ, իսկ 75-ը դեռևս կատարման ընթացքում է:
Կանանց միամսյակի շրջանակում անցկացված «Ձեզ համար, կանայք» անվճար բուժօգնության ակցիայի վերաբերյալ զեկուցվել է, որ ամփոփ տվյալներով՝ պոլիկլինիկաներ է դիմել ավելի քան 30 հազար կին: Ըստ անհրաժեշտության՝ կանայք անցել են համապատասխան բուժզննություն, ուղեգրվել ստացիոնար բուժման և վիրահատության: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ակցիայի մասին ամբողջական տեղեկատվույթունը ներկայացնել նաև հանրությանը:




Լրահոս