
«Մանչեսթեր Սիթի»-ի ղեկավարությունը դիտարկում է ներկայիս գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինիին պաշտոնանկ անելու հարցը:
Պրեմիեր լիգայի 32-րդ տուրում թիմը հերթական պարտությունն է կրել` զիջելով «Մանչեսթեր Յունայթեդ»-ին (4:2): Վերջին 4 խաղում նրանք ընդամենը 3 միավոր են վաստակել և մրցաշարային աղյուսակի 4-րդ տեղում են:
Պելեգրինիին կարող է ժամանակավորապես փոխարինել ֆրանսիացի Պատրիկ Վիեյրան, ով գլխավորում է «Մանչեսթեր Սիթի»-ի երիտասարդական թիմը: