Որպես երգիչ` այդքան էլ չեմ սիրում, բայց մաքսիմալ տպավորված եմ. ռեփեր Դավոն` Քանյե Ուեսթի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ ռեփեր Դավոն Քանյե Ուեսթի մեծ երկրպագուն չէ, սակայն տպավորված է վերջինիս երևանյան համերգով: Այս մասին Դավոն նշեց Armlur.am-ի հետ զրույցում:

– Տպավորությունները մաքսիմալ էին, որովհետև նա տվեց իրական արտիստի խարիզմա, իսկ այդ երևույթը Հայաստանում շատ քիչ ենք տեսնում:

– Փորձե՞լ եք  հանդիպել նրան:

– Ճիշտն ասած` ոչ:

– Իսկ ինչու՞, նրա երկրպագուն չե՞ք:

– Որպես երգիչ` այդքան ել չեմ սիրում իրեն, բայց որպես երաժշտական պռոդյուսեր` շատ եմ հավանում:

– 21 Գրեմիի արժանաված Ուեսթն իր համեստ պահվածքով ի՞նչ սովորեցրեց հայ երգիչներին:

– Բոլոր դեպքերում` ոչ միայն երգիչը, այլև ցանկացած արտիստ պետք է լինի համեստ, անկեղծ ու պարզ, որովհետև պարզության ու համեստության մեջ է միայն գնահատվում տաղանդը:

– Իսկ ի՞նչ պետք է սովորեն նրանից մեր երգիչները: Նա  անվճար համերգ ունեցավ այն դեպքում, երբ շատ հայ երգիչներ ահռելի գումարներ են պահանջում նման դեպքերում:

– Մեր երգիչները գիտե՞ք ինչ պետք է սովորեն: Ուղղակի պետք է մոռանան ամեն ինչ, ինչ որ իրանք գիտեին կամ պատկերացնում էին, ու ամեն ինչ սկսեն նորից, կամ ել ուղղակի սովորեն, որ իրանք երգիչ ու արտիստ չեն (խոսքս վերաբերում ա 99%-ին):

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս