Սեպտեմբերի 29-30-ը ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել հանրապետության խոտածածկ տարածքներում հրդեհների վերաբերյալ: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ մասնավորապես` Լոռու մարզի Վանաձորի հեռուստաաշտարակի մոտ (,Քյոխվալուե հանդամասում) այրվել է 0,8 հա, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին (Քարաբերդ գյուղի մոտ)` 4200 քմ, Գուգարք գյուղում` 10 հա խոտ եւ 1 հա բուսածածկ տարածք, Կոտայքի մարզի ,Հրազդանե ՀԷԿ-ի մոտ` 4000 քմ, Սոլակ եւ Քաղսի գյուղերի միջնամասում` 67 հա, Հանքավան գյուղին հարակից սարալանջին` 20 հա, Ֆանտան գյուղին հարակից Գութանասար լեռան լանջին` 253 հա, Երեւան-Սեւան ավտոճանապարհին (տարբեր օջախներում)` 10 հա եւ 4 հա, Արագածոտնի մարզի Լեռնապար գյուղի մոտ` 90 հա, Գեղաձոր գյուղի վարելահողերում` 80 հա, Ագարակ գյուղին հարակից սարալանջին` 45 հա բուսածածկ տարածք եւ մրգատու այգիներ, Շիրակի մարզի Ձորակապ գյուղում` 1500 քմ, Սյունիքի մարզի Սյունիք գյուղի գերեզմանատանը` 6000 քմ խոտ։ Հրդեհները մեկուսացվել են ու մարվել:
Հրդեհներ խոտածածկ տարածքներում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ