
Հայաստանի պաշտպանության նախարարությունը խորը ցավով տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության սահմանների եւ հայ ժողովրդի անվտանգությունն ապահովելու ընթացքում, ս.թ. հոկտեմբերի 1-ին ոչ մարտական պայմաններում զոհվել է ՀՀ ԶՈւ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Մնացական Թորգոմի Մնացականյանը՝ ծնված 1994թ.: ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը եւ իր զորակցությունը հայտնում զոհվածի ընտանիքների անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին: Պատահարի մանրամասներ կհաղորդվեն լրացուցիչ: