Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Հայաստանից Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթն ուղևորվել են Իսրայել: Պարզվում է, որ աստղային զույգը Երուսաղեմ է մեկնել դստերը՝ Նորթին, Երուսաղեմի Սբ. Հակոբ եկեղեցում կնքելու համար:
Ինչպես նշում է ynetnews-ը, Սուրբ Հակոբ եկեղեցին Երուսաղեմի հայկական թաղամասում գտնվող հայկական եկեղեցի է:
Փոքրիկի կնունքը տեղի կունենա այսօր երեկոյան: Կնունքին Քիմի ու Քանյեի կողքին կլինի Քլոե Քարդաշյանը: Կնունքից հետո հանրահայտ զույգը կայցելի Սուրբ գերեզմանի եկեղեցի: Շատ քրիստոնյաներ հավատում են, որ հենց այստեղ է տեղի ունեցել Քրիստոսին խաչ բարձրացնելը, թաղումն ու հարությունը: