
Սեպտեմբերի 30-ին ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները պարզել են, որ սեպտեմբերի 29-ին, ժամը 10.00-ի սահմաններում, 30-ամյա Լուսինե Ա.-ն, հյուրընկալվելով 41-ամյա Սեւադա Օ.-ի բնակարանում, հյուրասենյակի պահարանից գողացել է նրա դստեր ոսկյա մատանին: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե Լուսինե Ա.-ն բերման է ենթարկվել բաժին: Գողոնն առգրավված է, նշանակվել է ապրանքագիտական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: