«Շալկե»-ի նախագահ Կլեմենս Տոննիսը հաստատել է Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Սամի Խեդիրայի հետ տարվող բանակցությունների փաստը:
Ինչպես հայտնում է Sport1-ը, Սամի Խեդիրան ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կլքի մադրիդյան ակումբը: Պատճառը քիչ խաղային ժամանակն է, որը նա ստանում է այս մրցաշրջանում: Խեդիրան ծանր վնասվածքից հետո հաճախ է մնում պահեստայինների նստարանին` մրցակցությունում պարտվելով Իսկոյին, Մոդրիչին և Կրոսին:
Ենթադրվում է, որ մադրիդցիները Խեդիրային նոր պայմանագիր կառաջարկեն, սակայն ոչ այնքան լավ պայմաններով, ինչն էլ դուր չի գա ֆուտբոլիստին: Կլեմենս Տոննիսը նշել է, որ Խեդիրայի հետ բանակցությունները հաջող են ընթանում:
«Խեդիրան շատ ուժեղ ֆուտբոլիստ է: Նա դա ցույց է տվել ակումբում և հավաքականում խաղալիս: Մենք արդեն շփվել են, կարծում եմ, որ բանակցությունները հաջող կավարտվեն», – նշել է նա: