
«Բայեր»-ն իր պաշտոնական կայքում հայտարարել է պաշտպան Էմիր Սպահիչի հետ պայմանագիրը չեղյալ հայտարարելու մասին:
Նա դարձել էր Գերմանիայի գավաթի` «Բավարիա»-ի դեմ խաղից հետո աշխատակցի վրա հարձակման մասնակիցներից մեկը: Ակումբում որոշում են կայացրել չեղյալ համարել պայմանագիրը, որը նախատեսված էր մինչև 2016-ը:
«Սպահիչը մեծագույն ֆուտբոլիստ է, ով շատ է օգնել թիմին: Սակայն այդ դեպքը մեզ այլընտրանք չի թողնում: Տեսանյութերը նորից դեիտելուց հետո մենք շոկի մեջ էինք և հիասթափված: Մենք որոշեցինք չեղյալ համարել պայմանագիրը և չսպասել հետաքննության ավարտին», – նշել է մարզիչը: