
Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր ԱԺ քառօրյայի ժամանակ խոչընդոտել է ԲՀԿ-ին Վարդան Օսկանյանի գործի վերաբերյալ մանրամասն նյութեր պարունակող փաթեթը տրամադրել պատգամավորներին:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովն այսօր սկսեց իր հինգերորդ գումարման երկրորդ նշտաշրջանի քառօրյան: Նիստի ժամանակ “Բարգավաճ Հայաստան” խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ ԲՀԿ ամբողջ խմբակցությունը նիստի ժամանակ չի մասնակցելու ոչ մի քվեարկության:
Նշենք, որ այսօր քվեարկության է դրվելու Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը: