Դժբախտ դեպք` Վարդենիսում. թունավորո՞ւմ, թե՞ ինքնասպանության փորձ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի տեղեկություններով` այսօր Գեղարքունիքի մարզի Վարդենիսի շրջանի Ակունք գյուղում, նախնական վարկածով, ինքնասպանության փորձի դեպք է եղել: Մեզ հասած լուրերի համաձայն` մի կին մեծ չափաբաժնով ոսկու հանքանյութ քայքայող թույն է խմել:

Այս պահին նրան շտապ տեղափոխում են Երևան:

Armlur.am-ի աղբյուրները հայտնում են, որ լուրեր են շրջանառվում, թե կինն այդ քայլին է դիմել ընտանեկան խնդիրների պատճառով: Թե որքանով են այս լուրերը համապատասխանում իրականությանը, դեռևս պարզել չհաջողվեց:




Լրահոս