
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության 2012/2013 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, հեռակա ուսուցմամբ տեղերի բաշխումը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կրթության ու գիտության նախարարության լրատվական ծառայությունից:
Այս ուստարում բուհերին և գիտական հաստատություններին, ընդհանուր առմամբ, հատկացվել է 239 տեղ: