«Այնտրախտ»-ի հարձակվող Ալեքսանդր Մայերը վնասվածքի պատճառով բաց կթողնի մրցաշրջանի վերջնամասը. հայտնում է գերմանական ակումբի պաշտոնական կայքը:
Ֆուտբոլիստը, ով վերջին անգամ դաշտ էր դուրս եկել ապրիլի 4-ին, առաջիկայում կվիրահատվի:
32-ամյա Մայերը Բունդեսլիգայի ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկուն է՝ 19 գոլով: