
Հոկտեմբերի 1-ին, ժամը 01.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում ահազանգ է ստացվել, որ ալկոհոլային ինտոքսիկացիա ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացի, 33-ամյա Վան Չ.-ն: Պարզվել է, որ Վան Չ.-ն թունավորվել է սեպտեմբերի 30-ին, ժամը 23.00-ի սահմաններում` օգտագործած 0.5 լ ալկոհոլային խմիչքից: Կատարվում է հետաքննություն: