Նրանք հեռացան, բայց քննարկումները չեն դադարում. Հայաստանը` Քարդաշյանների և Ուեսթի այցից հետո (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիմ Քարդաշյանի, Քլոե Քարդաշյանի և Քանյե Ուեսթի այցը Հայաստան, իրոք, կարելի է տարվա իրադարձություն անվանել: Օրեր շարունակ երկրպագուների և լրագրողների հոծ բանակը հետևում էր նրանց` լուսանկարվելու կամ ինքնագիր խնդրելու նպատակով:

kim

Իսկ ամեն ինչ սկսվեց ապրիլի 8-ից, երբ մեծ թվով լրագրողներ նրանց դիմավորեցին օդանավակայանում, և այդ նույն ժամանակ մեծ թվով երկրպագուներ նրանց սպասում էին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում: Հենց առաջին օրը Քարդաշյան քույրերին ընդունեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով նրանց անմոռուկներ նվիրեց, որոնք էլ վերջիններս կրում էին հաջորդող օրերին:

Այս օրերին Քարդաշյանները եղել են Գեղարդում, այցելել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր, եղել Գյումրիում, որտեղ էլ, ըստ տեղեկությունների, ապրում են նրանց նախնիները: Նրանք այդ օրն այցելեցին նաև Սուրբ Յոթ վերքի եկեղեցի, որտեղ էլ տեղի ունեցավ հայտնի միջադեպը:

qim qardashyan 7

Հատկանշական է, որ երկրպագուների բանակն ամեն տեղ հետևում էր նրանց և փորձում լուսանկարվել, կամ ինքնագրեր վերցնել: Երկրպագուների թվում դեռ առանձնանում է ՀՀԿ տատիկը:

tat-qim

Հանրահայտ աստղերն այս ամբողջ ընթացքում սոցցանցի իրենց էջերում ակտիվորեն կիսվում էին իրենց տպավորություններով և, ամենակարևորը, այս ամենից զերծ չէին մնում նաև միջազգային լրատվամիջոցները:

qim-qanye3

Այցելությունն ամփոփվեց երեկ, երբ ռեփեր Քանյե Ուեսթը համերգ ունեցավ Կարապի լճում, որը դեռ երկար կմնա հայերի հիշողությունում: Այսօր արդեն նրանք մեկնել են Երուսաղեմ, որտեղ հայկական եկեղեցում կնքելու են փոքրիկ Նորթլիին:

nortli

Եվ չնայած աստղերն այսօր մեկնեցին Հայաստանից, սակայն նրանց անվան շուրջ խոսակցություններն այդպես էլ չեն դադարում: Այդ ամենին հատկապես նպաստել է Քանյե Ուեսթի համերգը Կարապի լճում, որից հետո ոչ միայն բոլորն իրենց շնորհակալություններն էին հայտնում, այլև eBay-ում վաճառքի հանվեց Կարապի լճի ջուրը:

Սա, իրոք, մասշտաբային իրադարձություն կարելի է անվանել, քանի որ այս օրերին Հայաստանը մշտապես գտնվել է միջազգային լրատվամիջոցների կենտրոնում:




Լրահոս