Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները նվազել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ ապրիլի 13-ին, կազմել է 475.30 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 1.02 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 501.06 դրամ (նվազել է 4.60 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 693.46 դրամ (նվազել է 4.68 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 9.06 դրամ (նվազել է 0.37 դրամով):

Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 252.9 դրամ, ոսկին՝ 18,449.82 դրամ, պլատինը՝ 17,894.34 դրամ:

Ապրիլի 13-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 2,600,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 474.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով:

Փակման գինը կազմել է 474.5 դրամ:




Լրահոս