Armenian text to speach

Կարո Եղնուկյանին չկալանավորելու համար «դրսից զա՞նգ» է եղել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության ղեկավար կազմի ձերբակալությունների ժամանակ նրանցից մեկը՝ Կարո Եղնուկյանը, չնայած բերման էր ենթարկվել, սակայն հետագայում ազատ էր արձակվել: Սա այն դեպքում, երբ նրա տունը եւս, ինչպես մյուսների դեպքում, խուզարկվեց, եւ ինչ-որ իրեր առգրավվեցին: Եղնուկյանին ազատ արձակելու փաստը տարբեր լուրերի տեղիք տվեց, ինչպես օրինակ՝ թե նրա համար «դրսից զանգել են»:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Եղնուկյանն ասաց, որ ինքը որեւէ մեկին չի խնդրել՝ իրեն ազատելու համար միջնորդեն, եւ իր համար էլ է փաստն անհասկանալի: Սակայն մյուս կողմից նա հաստատեց, որ երկքաղաքացի է: Հայաստանի քաղաքացիությունից բացի՝ առաջին հերթին նա ԱՄՆ-ի քաղաքացի է: Այսինքն՝ եթե ՀՀ իշխանությունները որոշեին նրան ձերբակալել, ապա պետք է ԱՄՆ-ի դեսպանատանը եւս տեղյակ պահեին: Ասել է թե՝ ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար կազմը պետք է ԱՄՆ դեսպանին հիմնավոր ապացույցներով բացատրեր, թե ինչպես է Եղնուկյանը ցանկացել «պոլի փեդով» զանգվածային անկարգություններ կազմակերպել»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս